Էսօր ռաստ էկա բարեգործական բացօթյա շուկայի: Ով գիտի ինչ որ կաթոլիկ տոնի հետ էր կապված` ինչևէ, նման միջոցառումներ սիրելով, գնացի մոտիկից մտիկ տամ, հաստատ իմանալով, որ նման տեղեր հաճախ կարելիա շատ հետաքրքիր բաներ գտնել: Պարզվեց որ վաճառվում են զանազան զանազանություններ` Հիսուսի սրբապատկերներից ու կաթոլիկ թզբեխներից սկսած Մերլին Մենսոնի ու Բլեք Սաբբաթի մայկաներով պրծած: Պատկերացում անգամ չունեմ, թե ում մտքինա էկել Մենսոն ու Բլեք Սաբբաթ վաճառել եկեղեցու դիմաց բացած բարեգործական շուկայում` բայց ոտնկայս ծափահարում եմ էդ մարդու անառողջ հումորին:
Ինչևէ, շուկան մտնելուն պես զգացի զարմանալի պանրի հոտը: Չիմացողներին ասեմ, որ պանրի մեծ սիրահար լինելով, հեշտ էմ տանում նույնիսկ հայկական շուկաների պանրի շարքով անցնելը: Ուրեմն սենց` էս մի պանրի հետ համեմատած հայկական շուկայի պանրի շարքերից մեղմ մանուշակների հոտա գալիս:
Վախվխելով մոտենալով թմբլիկ տարեց վաճառողուհուն ու հաղթահարելով գլխապտույտը, զգուշորեն հետաքրքվեցի, արդյոք վաճառելիք պանիրը ռադիոակտիվա: Վաճառողուհին բարեհամբյուր պատասխանեց, որ գործ ունեմ թարմագույն ավստրիական պանրի լավագույն նմուշների հետ: ԱԽԹՈՒՆԳ, մտածեցի ես ու խնդրեցի կես կիլո կշռել, ինչից հետո, Ջերոմի պանրասեր հերոսներից մեկին հիշացնելով, հպարտորեն տարա պանիրը տուն:
Ճամփին հանդիպեցի ակորդեոնավոր պապիկի, որը ակնհայտորեն ռուսական մեղեդիներ էր քոքել: Պապիկը սկզբից շատ կասկածամտորեն էր նայում պանրի փաթեթին, փորձելով հոտով կռահել, մեջն ինչա, բայց հետո վերցրեց մեկնածս կես-եվրոյանոցը /ներող, պապիկ, երբ հարուստ ու հայտնի դառնամ, ավելի շատ կտամ/ ու շարունակեց Կատյուշան նվագել:
Ներկա պահին նայում եմ պանրին, ու զգում եմ, թե ոնցա պանիրը նայում իմ վրա: Փորձում եմ քցել բռնել, արդյոք 100 գրամից շատ օգտագործելը կբերի ԼՍԴական թրիփ հիշացնող հալուցինացիաների, թե ուղղակի կթունավորվեմ ու մի էրկու օր անկողնումս կմնամ` աշխարհի կողմից մոռացված ու լքված: Ինչ էլ չլինի` եթե դիմանամ նույնիսկ էս պանրին, ապա էլ ոչ մի պանիր ինձ չի կարողանա վախացնել:
եթե պանիրը փորձելուց հետո դեռ սաղ ես, խնդրում եմ կիսվի համի մասին. Ինչի՞ էր նման.
ReplyDelete