Երբ 2008-ին բախտ վիճակվեց լինել Ճապոնիայում, ես առիթը բաց չթողեցի ու մի ազատ երեկո, գիշերվան մոտ, գնացի գեյշաներին նայելու` համարելով, որ մշակութային ծրագիրը անավարտա լինելու առանց գեյշաների: Իհարկե, խիստ սահմանափակ ֆինանսների պայմաններում /որոնց զգալի մասը արդեն ծախսվել էր զանազան գրքերի, մարտարվեստային թաշախուստի, հուշանվերների ու մանգայի վրա/ ոչ մի խոսք անգամ գնալ չէր կարող գեյշաների հետ երեկո անցկացնելու մասին, նենց որ երեկոյի էդ մասը որոշեցի թողեմ մինչև հարուստ և/կամ հայտնի դառնամ: Պարզվեց, որ բաց երկնքի տակ, էնել գիշերը, գեյշա հանդիպելը շատ դժվարա, ու որ իրանք իրանց տնակներում են, որտեղ անփող մտնել չարժի:
Ինչևէ, երբ արդեն հուսահատվել էինք /գեյշայատեսությանը մենակ չէի գնացել/ ու մի քիչ կորել Գիոնի նեղլիկ փողոցներում, հանդիպեցինք ինչ որ տեղ շտապող գեյշայի: Դժվարա ասել, որ գեղեցկությունից քարացած էինք մնացել, ընդհանրապես դժվարա ասել, որ գեղեցիկ էր: Ոնց որ էս աշխարհից չլիներ: Գեյշայից պարզելով ճիշտ ճանապարհը, հեռացանք:
Ինչի մտքիս էկան հենց գեյշաները? Մի քիչ առաջ ռաստ էկա երբևէ հանած ամենահանճարեղ ֆիլմերից մեկի թրեյլերին: Ֆիլմում կա գրեթե ամեն ինչ` գեյշաներ, նինջաներ, սամուրայներ, ռոբոտներ, ծեծուջարդ, սուսերամարտ, հարակիրի, բենզասղոց, կրեվեդկոներ, ծիծիկային գնդացիրներ, տուտուզային կատանաներ, մեծ տնակ տրանսֆորմեր, ու ոչ միայն:
Ահա այդ ճապոնական սինեմատոգրաֆի գլուխգործոցի թրեյլերը /ուշադրություն, 18+ ա ու կտրականապես խորհուրդ չի տրվում անհումոր մարդկանց/:
հետաքրքիրա իմանալ որ տենց կինո էլ կա.. բայց համարյա չեի ուզի տեսնել.
ReplyDelete