Friday, August 6, 2010

Խաղամոլություն

Խաղի մեջ հմտանալը, բացի ակնհայտ ու պարզ հետևանքներից, որոնցիցա առողջ ու բազմազան անձնական կյանքը, խաղացողին բազում այլ առավելություններ է տալիս: Որպես օրինակ` խաղընկերոջ հետ շփվել սովորելով խաղացողը ձեռք է բերում ընդհանրապես մարդկանց հետ շփվելու հմտություններ, Խաղի ընթացքում սեփական Խաղի հետ կապված վախերը հաղթահարելով հասկանում է վախի բնույթը ու սովորում է կառավարել սեփական էմոցիոնալ ռեակցիաները, մարմինը տեսքի բերելով այն ավելի առողջ ու ուժեղ է դարձնում, Խաղային նպատակներ դնելով ու այդ նպատակներին հասնելով դառնում է նպատակասլաց ու ուժեղ կամքով օժտված անձնավորություն: Ամեն մի Խաղային ասպեկտ այս կամ այն կերպ ներազդում է խաղացողի կյանքի վրա, ու որպես կանոն ազդեցությունը շատ դրական է: Այս ամենի հետևանքով խաղացողի մոտ ցանկություն է առաջանում խաղալ ավելի ու ավելի շատ: Բայց դե ամեն ինչ էսքան ծիածնային ու անամպ չի:
Այս ամենը երբեմն բերում է խաղամոլության: Հստակ տենդենց կա, երբ Խաղը սկսումա լավ ստացվել, խաղացողը Խաղին ավելի ու ավելի շատ ժամանակա նվիրում, իսկ մնացած ամեն ինչ ծառայացնում է խաղին` սկսած հագնվելու ոճից վերջացրած աշխատանքով: Խաղացողն մոռանումա, որ Խաղնա ծառայում իրեն, ոչ թե հակառակը, ու ծայրահեղ դեպքերում Խաղը կարա իրեն ենթարկի խաղացողի կյանքի գրեթե բոլոր այլ կողմերը: Ընդ որում կախվածություն առաջացնող գլխավոր ֆակտորը սեքսը չի, ոչ էլ այլ խաղային արդյունքները ու այդ արդյունքներից ստացած հաճույքը: Գլխավոր ֆակտորը հաճույքնա, որը մարդ ստանումա Խաղի բուն պրոցեսից:
Այս ամենը չի նշանակում, որ Խաղի բուն պրոցեսից հաճույք ստանալը վատա կամ ճիշտ չի` ընդհակառակը, Խաղի էֆֆեկտիվության պայմաններից մեկը հենց պրոցեսից ստացած հաճույքնա: Բայց դե պետք չի մոռանալ, որ, կրկնվեմ, Խաղնա ծառայում խաղացողին, ոչ թե հակառակը:


Քրոսպոստինգ - http://www.akumb.am/entry.php/959-%D4%BD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B4%D5%B8%D5%AC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

Monday, July 19, 2010

Նենց ոչինչ սանսկրիտ գիտեմ, ով գիտի

Լավ - առավոտ գրքերում փորփրելիս գտա Րոդնի Օրֆեուսի "Աբրահադաբրան": Գիրքը thelemic magick-ի մասին է, վերընթերցելը ահագին նոստալգիկ պահեր առաջացրեց: Հիմա էլ եմ կարդում, քնելուց առաջ ուզում եմ կոսմոլոգիայի մասին գլուխը դորդուբեշ անել:
Շատ լավ - հաճելի օր անցկացրեցի Ռայադերի, Կյահիի ու Գարդմանյանի հետ - իհարկե եթե չհաշվենք A.I. գեղարվեստական կինոնկարը /որը ես համարում եմ Սթալքերից հետո երբևէ նկարահանած ամենաձանձրալի ֆիլմերից մեկը/ ու Կյահիից ստացած արքայական ծեծը:

Monday, June 28, 2010

Մանր քայլերի մասին

Խաղի ժամանակ պետք չի ագահ լինել: Ասելա թե պետք չի ձգտել միանգամից շատ վերցնել, կամ մի մեեեեեծ ու հզոր քայլով հասնել նպատակին: Խաղը տենց չի աշխատում: Խաղի ընթացքում նպատակին պետքա հասնել փոքրիկ քայլեր անելով, ամրապնդվելով զավթած տարածքում, ու արդեն ամրապնդված տարածքից անել մյուս քայլը: Ինքը մի քիչ նմանա խորոված սարքելուն: Ոչ մեկ թունդ կրակ չի անում, արագ հինգ րոպեյում մսերը բաստուրմա դնում, շարում շշերին ու վռազ դնում մեգակրակի վրա, ինչա խորովածը արագ ստացվի: Արագ իհարկե կստացվի, բայց չի ուտվի:
Խաղի ժամանակ նույնպես` պետք չի փորցել սաղ վռազ վերցնել: Նախ և առաջ դա անարդարացված էգոիզմա, հետո խաղընկերը կզգա, որ իրան փորձում են օգտագործել, ու դուրս կգա Խաղից` ինչը երբեմն հոգեկան տրավմաի կբերի թե իրա, թե շտապել սիրող խաղացողի մոտ:
Իհարկե, ես նկատի չունեմ, որ Խաղը պետքա դարեր տևի, մինչը խաղացողը կսկսի իրականացնել իր ցանկությունները: Բայց դե միշտ խաղի ողջ ընթացքում ցանկություններին պետքա հասնել մանր քայլեր անելով` ինչքան էլ արագ այդ քայլերը չհաջորդեն իրար: Իսկ դե հենց ինչպիսինն պիտի լինեն այդ քայլերը, արդեն ուրիշ թեմայա: Մի գուցե և անդրադառնամ դրան հետագա պոստերից մեկում:

Thursday, June 24, 2010

Շարիաթ

Իրեք օրա գրում եմ մեգակուրսային "Բանկային գործը շարիաթի պայմաններում" վերնագրով: Գրում եմ կպած, բոլոր ուրիշ զբաղմունքներից ժամանակ կտրելով ու սովորականից քիչ քնելով, գրեթե անգիր անելով Կերիմովի շարիաթի մասին գիրքը ու այլ հարգված իսլամիստ ֆանատիկների մտավորականների աշխատությունները, վերհիշում եմ բարեհաջող մոռացված Իբն Խալդունին, պարզաբանում, թե ինչնա մուսուլմանի համար հալալ բանկային գործում, իսկ ինչնա հարամ /ձեռի հետ հիշելով մուսուլմանական վարդագույն կանացի էրոտիկ տրուսիկները, որոնց վրա դեմից գրած էր HALAL, հետևից HARAM - չէ, դրա մասին կուրսայինում ոչ մի բան չկա/, պատմում, թե ոնց են իսլամական բանկերը խուսափում րիբայից, բանկեքով ռեդբուլներ հուփ տալիս ու պարբերաբար բորբոքված աչքերը հանգստացնում պաղ ջրի մեջ: Էսոր մի կերպ հասցնում եմ վերջացնել, ուղղել, խմբագրել ու սիրուն տեսք տալ, ուրախ գալիս եմ համալսարան... ու պարզվումա, որ դեդլայնը հետաձգվելա մյուս շաբաթ էս օրը:

Monday, June 7, 2010

Նինջա կինոներ

Պատմում են, որ առաջին նինջա բումը (ninja boom) տեղիա ունեցել 60ականների Ճապոնիայում: Ճապոնական ստուդիաները էդ վախտերով մի քանի ֆիլմ հանեցին նինջաների մասին /մեծ մասամբ ոչ էդքան լավը, թեկուզ միջները շատ լավերն էլ կան/, ինչով նինջաներին դարցրին պոպ մշակույթի կերպարներ: Առաջին նինջա բումը մնացած աշխարհի համար անցավ համեմատաբար աննկատ` Ճապոնիան մասս մեդիայի առումով դեռ չուներ էն հսկայական ազդեցությունը, որն ունի հիմա: Ինչը չի կարելի ասել երկրորդ նինջա բումի մասին:

Wednesday, June 2, 2010

Էրկու անգամ էրկու վարպետ

Իմ համար գերագույն հաճույքա նայել, թե ոնց են բանից հասկացող մարդիկ քննարկում ինձ հետաքրքրող առարկան, վիճում, փաստարկներ, հակափափաստարկներ բերում, էքսպերիմենտներ անում, ու էրկուսնել նոր բան սովորում: Նամանավանդ եթե էդ մարդիկ տարբեր մտքի դպրոցների ներկայացուցիչներ են, ու առաջնորդվում են տարբեր սկզբունքներով: Օրինակ եթե մեկը կարատեի մասնագետա, մյուսը փողոցային բոքսի: Ուշադրություն դարձրեք, թե արտաքին ագրեսիայի քողի տակ իրար հանդեպ իրականում ինչ հարգալից են տրամադրված: Իրոք փորձում են միասին ավելի լավ հասկանալ քննարկման առարկան:

Tuesday, June 1, 2010

Գեյշայատեսություն ու ճապոնական սինեմատոգրաֆ

Երբ 2008-ին բախտ վիճակվեց լինել Ճապոնիայում, ես առիթը բաց չթողեցի ու մի ազատ երեկո, գիշերվան մոտ, գնացի գեյշաներին նայելու` համարելով, որ մշակութային ծրագիրը անավարտա լինելու առանց գեյշաների: Իհարկե, խիստ սահմանափակ ֆինանսների պայմաններում /որոնց զգալի մասը արդեն ծախսվել էր զանազան գրքերի, մարտարվեստային թաշախուստի, հուշանվերների ու մանգայի վրա/ ոչ մի խոսք անգամ գնալ չէր կարող գեյշաների հետ երեկո անցկացնելու մասին, նենց որ երեկոյի էդ մասը որոշեցի թողեմ մինչև հարուստ և/կամ հայտնի դառնամ: Պարզվեց, որ բաց երկնքի տակ, էնել գիշերը, գեյշա հանդիպելը շատ դժվարա, ու որ իրանք իրանց տնակներում են, որտեղ անփող մտնել չարժի:

Monday, May 17, 2010

Պանիրը, ակորդեոնավոր պապիկը ու ԼՍԴ-ն

Էսօր ռաստ էկա բարեգործական բացօթյա շուկայի: Ով գիտի ինչ որ կաթոլիկ տոնի հետ էր կապված` ինչևէ, նման միջոցառումներ սիրելով, գնացի մոտիկից մտիկ տամ, հաստատ իմանալով, որ նման տեղեր հաճախ կարելիա շատ հետաքրքիր բաներ գտնել: Պարզվեց որ վաճառվում են զանազան զանազանություններ` Հիսուսի սրբապատկերներից ու կաթոլիկ թզբեխներից սկսած Մերլին Մենսոնի ու Բլեք Սաբբաթի մայկաներով պրծած: Պատկերացում անգամ չունեմ, թե ում մտքինա էկել Մենսոն ու Բլեք Սաբբաթ վաճառել եկեղեցու դիմաց բացած բարեգործական շուկայում` բայց ոտնկայս ծափահարում եմ էդ մարդու անառողջ հումորին:

Wednesday, May 5, 2010

Կատվի մասին

Գոջուրյու կարատեի լեգենդներից մեկը` Գոգեն "Կատու" Յամագուչին: Գնում էր սարերը` պարապելու, ուժ հավաքելու ու շփվելու սարերի աստվածների հետ /Յամագուչին լրջորեն տարված էր սինտոիզմի, դաոսիզմի ու տանտրիկ բուդդիզմի սինթեզի վրա հիմնված ճապոնական միսթիցիզմով – ի դեպ, մեկ այլ լեգենդ, Կյոկուսինկայ կարատեի հիմնադիր Մասուտացու Օյաման, իր սարային պարապմունքների իդեան վերցրելա հենց Յամագուչիից/:

Monday, May 3, 2010

Ժամանակակից ճապոնական մշակույթ ու ոչ միայն

Կարծիք կա, որ ճապոնացի տղաները վառռռում են:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ այլևս ունեմ նոր ամենասիրած երգ /ինքը իմ մասին ոնց որ լինի :P/: Ճապոնական "Նանդե Դարոու" երգը վստահորեն գահընկեց արեց Դահլեր Մեհնդիի "Տունակ Տունակ Տուն" երգին: Ներկայումս թոփ եռյակը հետևյալն է /վիդեոները կցվում են/`
  1. Տետսու և Տոմո, "Նանդե Դարոու"
  2. Դահլեր Մեհնդի, "Տունակ Տունակ Տուն"
  3. Kenny Rogers & First Edition, "Gutterballs"

Wednesday, April 28, 2010

Հուր ու Սառույց, կամ էմոցիաներ

Խաղի ու էմոցիաների փոխկապվածության մասին կա էրկու գլխավոր թեորիա, սառը ու տաք:
Սառը թեորիան կուսուցանե, որ խաղին պետքա մոտենալ մաքսիմալ սառնասրտությամբ, ուշադիր, հավաքված ու զգոն, նկատել խաղընկերոջ բոլոր քայլերը ու համապատասխան կոնտրքայլեր ձեռնարկել, հետևելով սեփական ստրատեգիային ու էֆֆեկտիվ հասնելով նպատակներին: Պրակտիկ դա կարա արտահայտվի զանազան տակտիկական քայլերի կիրառմամբ, որոնք կարող են լինել կամ չլինել շաբլոնային: Օրինակ, եթե նկատում ես խաղընկերոջ մոտ որոշակի քանակությամբ որոշակի բարդության դրական նշաններ /կանաչ լույսեր/, հստակ գիտես, որ կարելիա խաղը բարդացնել ու անցնել համբուրվելուն:

Զանազանություններ

Էսօր սաղ օրը ԲՄՎ-ի optimal capital structure-ն էի հաշվում: Նենց թունդ էի հաշվում, որ առավոտվա բրինձն ու ձուկը /դրան ոմանք սուշի են ասում/ ու ցերեկվա ռեդբուլները չհաշված օրվա մեջ բան չեմ կերել: Հոգիս գնաց /սկզբից դրանց debt/equity ratio-ն էր չափից մեծ ստացվում, հետո cost of debt-ը ու հետևաբար weighted average cost of capital-ը` չափից ցածր, հետո էլի ինչոր զռթուզիբիլ չէր բռնում/, բայց գործը խելքի հասցրի: Վաղվա մնացելա հաշվել էդ սաղ ենթադրաբար ինչքանովա ընկերության բաժնետոմսերի արժեքը բարձրացնելու, կոսմետիկ բնույթի փոփոխություներ անել /տես` սիրունացնել/, կպցնել մնացած գործին /Դայմլերի, Ֆորդի ու Վոլկսվագենի նմանօրինակ հաշվարկներով` չէ, դրանք բարեբախտաբար ես չեմ արել/ ու ուղարկել Հորիային` որ մարդը հասցնի էդ սաղ պրեզենտացիա սարքի: Ահամ, գիտեմ, որ ոմանց համար շատ ձանձրալի մասնագիտություն եմ ընտրել, բայց դե իմ համար հետաքրքիրա:

Saturday, April 17, 2010

Դիսցիպլինա, կամ խալյավան պրծ

Էս քանի օրը ներքին ձայնիս /տես` δαίμων/ հետ խորհրդակցելուց հետո եզրակացության էկա, որ կյանքով մեկ դիսցիպլինաս կաղումա ու ուղղման կարիք ունի: Ինչի հետևանքով կտրականապես վերամշակեցի օրվա ժամացուցակս` գլխավորապես պակասացնելով անիմաստ վարի գնացող ժամանակը ու զվարճանալու/հանգստանալու վրա գնացող ժամանակը, ու խիստ ավելացնելով մարզումների ու նոր բաներ սովորելու վրա գնացող ժամանակը:

Ժամացուցակը սենց դաժան տեսք ստացավ:

Thursday, April 15, 2010

Գեղեցկուհու Երգը

"Թռչող դաշույնների տունը" գեղարվեստական կինոնկարը շատ գեղեցիկա ու լավը` թեկուզ չի հասնի նույն ռեժիսորի հանճարեղ "Հերոսին": Ֆիլմում մի պահ հնչումա "Գեղեցկուհու Երգը", որի բառերը գրվել են մոտ մ.թ.ա. 80թ. Չինաստանում: Գեղեցկագույն երգա` քչերն են կարող նման կերպ գովերգել կնոջ գեղեցկությունը: Գրվելա էդ վախտվա կայսեր ֆավորիտուհու եղբոր կողմից` սեփական քրոջ մասին: Ամեն անգամ լսելուց հետո դեռ երկարա գլխիս մեջ մնում, ու շատ դժվարա դուրս գալիս:

Wednesday, April 14, 2010

Սև Լուսին ու նման բաներ

Երբ առաջին անգամ տեսա այս տեսահոլովակը, վրովս սարսուռ անցավ: Չէ, ինքը այդքան էլ սարսափազդու չի, ոչ էլ ես եմ էդքան տպավորվող: Ուղղակի էդ շրջանում Գուսթավ Մայրինքի "Արևմտյան Պատուհանի Հրեշտակն" էի կարդում, ու շրջապատված էի էդ գրքի հանելուկներով: Ալքիմիկ ալեգորիաներ, Ջոն Դի, միջնադարյան Եվրոպա, սև մոգություն - ու նաև Սև Իսաիսը ու Ասայա Շոտոկալունգինան, իրա ժամանակակից մարմնավորումը: Ուղեղս շատ լարված աշխատում էր գրքի հանելուկները բացահայտելու համար, վարկածներ ստուգում, թեորիաներ մշակում, գրքեր կարդում:

Saturday, April 10, 2010

Ես չեմ սիրում

Գիշերվա էրկուսնանցա, վաղը զբաղված օրա, իսկ ես քնելու փոխարեն Վիսոցկի եմ լսում: Դուք էլ մի պահ կանգ առեք ու լսեք:


Սիրում եմ էս երգը: Շատ:

Խառը կանաչի, կամ էլի Խաղի մասին

Խաղի համար ինչքան լավը լինես, շատ բան կարանաս անես ու ինչքան շատ բան իմանաս, էդքան լավ: Կարողությունների ու գիտելիքների ցուցակի մեջ պետքա մտնեն թե Խաղի հետ անմիջականորեն կապված բաներ /օրինակ ձայնդ պետքա մարզված լինի, մարմինը ուժեղ ու ճկուն, հայացքը կենտրոնացած, արտաքին տեսքը` գոնե զզվանք չառաջացնող, մեջքը` հնարավորինս ուղիղ, ինքնավստահությունը` բարձր/ այնպես էլ առաջին հայացքից Խաղի հետ ուղիղ կապ չունեցող բաներ, որոնք իրականում էն էլ ինչ կապ ունեն /հաշվել ես, քանի մարդ կարա խաղընկերոջ ականջին շշուկով ասենք Սևակ կարդա? նույնիսկ նրանցից, ով ասենք սաղ Սևակին անգիր գիտեն? եթե քեզ թվումա, որ մի քիչ խենթ ու ռոմանտիկ լինելը ծիծաղ կառաջացնի կամ էլ 19րդ դարվա հնությունա, չարեչար սխալվում ես/: Կատարյալ մարդ չկա, բայց դա դեռ պատճառ չի կատարելությանը չձգտել: Մշտական մարզանքը, ինքնազարգացումը ու նոր բաներ սովորելը պետքա դառնան կյանքի բաղկացուցիչ մասը` ու նաև քո Խաղը սարքեն և ավելի գեղեցիկ ու ուժեղ:

Thursday, April 8, 2010

Խաղի օրենքները

Ռայադերի օրագիրն կարդալուց ու Խաղը քննարկելուց միտք առաջացավ մի շարք գրառումներ նվիրել Խաղին: Խաղը մարդկանց կյանքի անբաժան մասնա` անկախ նրանից, մարդ սիրումա խաղալ թե չէ, լավա խաղում թե վատ, ընդունումա խաղի գոյությունը թե փորձումա աչքերը փակի խաղի գոյության վրա, ինքնա խաղում թե իրանով են խաղում, ազնիվա խաղում, անազնիվ թե ուղղակի տականքավարի, և այդպես շարունակ:
Եթե ավելի գլոբալ նայել կյանքին, կարելիա նկատել, որ կյանքին կարելիա վերաբերվել որպես արվեստի: Այդ դեպքում Խաղը դառնումա այդ արվեստի անբաժան մասը, մարդու կյանքը սարքելով ավելի հետաքրքիր, գեղեցիկ ու ուրախ: Խաղը կիրառելով կարելիա տարբեր բաների հասնել, ու կարելիա ուղղակի խաղին վերաբերվել որպես խաղի` հաճույք ստանալով հենց խաղի գօրծընթացից:

Wednesday, April 7, 2010

Սթիվեն Սիգալ

Ես անձամբ ծանոթ չեմ Սթիվեն Սիգալին, ու չեմ կարա ասեմ, ինքն ինչ տեսակ մարդա` լավ բաներ էլ եմ լսել, վատ բաներ էլ, բայց դե կյանքա, բոլորս էլ լավ ու վատ բաներ արել ենք:
Ես քչից շատից կարամ ասեմ ինչ դերասանա` միջինոտ, Նիկոն ֆիլմից ֆիլմ գաղթումա նույն կացին դեմքով /թեկուզ շատերը կհամաձայնվեն, գեղեցիկ ժպիտ ունի/:

Ու ես չեմ կարա չհիանամ, չնախանձեմ, աչքերը չռած չնայեմ իրա այկիդոյի դեմոնստրացիաներին:

Saturday, April 3, 2010

Կաստա - Вокруг Шум

Հիմա սովորաբար ռեպ ու հիփ հոփ չեմ լսում` թեկուզ դպրոցական ու վաղ բուհական տարիներին լուրջ տարված էի:
Բայց դե մեկ մեկ նենց բաներա պատահում, որ մեծ հաճույքով լսում եմ: Կաստա առաջ էլ էի լսել, դուրս շատ էկել էր: Ու ահագին ուրախացա, երբ եղբայրս իրանց նոր տեսահոլովակի լինք ուղարկեց, ու պարզվեց, որ չնայած երաժշտական ճաշակներս քիչմ փոխվել են, տղեքի վառռռելը մեկա դուրս գալիսա: Իրոք որ` հզոր են արտասանում, բառերը մեկը մյուսի հետևից մեխում եմ, իսկ կլիպը հանածա շատ ագրեսիվ, կրքոտ ու թունդ:

Բլակների լցոնում

Էսօր առավոտվանից կարդում եմ Պավել Ցացուլինի "The Naked Warrior" գիրքը, ու տեսականը կիրառում: Կիրառելը դժվարա, բայց հավես: 
Գիրքը հլը որ դուրս գալիսա, չնայած թունդ /տկլոր մարտիկ, հեհե/ անվանմանը:

Հեղինակը ունիկալ մոտեցումա ցուցադրում ուժային վարժությունների նկատմամբ` իսկ դե ես վաղուց էի զգում իմ արած ուժայինի թեորեթիկ հիմնավորման ու զարգացման պահանջը: Պարզվումա որ սիրում եմ մի ոտով կքանիստ կամ մի ձեռով մի ոտով գետնից ժիմ անել` ճիշտ եմ անում, որ սիրում եմ: Բացի դրանից, մեջը լիքը գաղտնիքներ կան թե ուժային վարժությունների, թե ուժի կիրառման վրով` ու դրանց մեծ մասի մասին չէի էլ լսել:

Friday, April 2, 2010

Ռեալ Այկիդո

Չեմ հոգնում հիանալ սերբ տղաների ցուցադրած սիրուն, դինամիկ, հզոր այկիդոյով: Ռեալ Այկիդոն սերբ մասնագետ Լյուբոմիր Վրացարևիչի կողմից մշակված շատ իրական, բիրտ ու կոպիտ մարտարվեստի ոճա: Չնայած նրան, որ կոչվումա այկիդո ու հստակ զարգացելա այկիդոյից, մարտարվեստը դասական այկիդոյի կազմակերպությունների /տես` Այկիկայ, Յոշինկան և այլն/ կողմից չի ճանաչվում որպես այկիդո:

Սպարտակ

Չեմ սիրում բազմասերիանոց ֆիլմեր: Եթե որոշ մուլտեր նայում եմ գերագույն հաճույքով /տես Simpsons, Family Guy, South Park, King of the Hill և այլն/, ապա Lost-ի, Heroes-ի ու էն մեկի, որ քանի սերիայա բանտից են փախնում, կողքով միշտ մի տեսակ անտարբեր եմ անցել: Ժամանակը քիչ էր, սերիալները հետաքրքիր չէին, համենայն դեպս իմ համար: Բայց դե վերջը ինձ էլ քաշին:

Ախր երբ սերիան սերիայի հետևից արյան գետեր են հոսում, պոկած գլուխներ ձեռքեր ոտքեր են ստեղ ընդեղ թռնում, գժական սյուժեյա ու գլադիատորներ են իրար հետ կռվում, ու նենց գեղեցիկ են իրար դոմփում, որ ոչ մի ուրիշ սերիալում տենց չեն դոմփել` ակամա սկսում ես նայել: Իսկ հաշվի առնելով, որ մի հատ ել Հին Հռոմի սիրածս ժամանակաշրջանի մասինա իրա դեպքերով /այսինքն լավ ծանոթ եմ գրեթե բոլոր պատմական անձանց` ու թեկուզ պատմականորեն անթերի չի, բայց մեկա նույն Gladiator-ից հազար գլուխ լավնա/` պարզա դառնում, որ չքաշվելն գրեթե անհնար էր:

Thursday, April 1, 2010

Ինսոմնիա

Մի քանի գիշեր վրա վրա ուշ քնելը բերեց նրան, որ արդեն գիշերվա իրեքնա, իսկ ես քնել չեմ ուզում: Ու փոխանակ պառկեմ թուլացնեմ ոտքերը թուլացնեմ ձեռքերը թուլացնեմ մեջքը թուլացնեմ ուղեղը ընկնեմ անդունդը քնեմ, կամ ասենք ինչ որ օգտակար գործով զբաղվեմ, նստած թեյ խմելով ջեմ ուտելով գիրք եմ կարդում: Ֆրենսիս Յեյթսի /տենց կին պատմաբանա/ "Ջորդանո Բրունոն և Հերմեթիկ Ավանդույթը" գիրքնա: Իսկը անքուն գիշերով կարդալու բանա:

Էսոր բոբիկ քայլելուց ձախ ոտս ռաստ էկավ էս քանի օրը ջարդված բաժակի բեկորներից մեկին /պատկերացում անգամ չունեմ, թե ոնց էր աչքիցս խուսափել անասունը/: Ռաստ էկավ հենց էն պահին, երբ արդեն թունդ ուշանալով հագնվում էի, որ տնից դուրս գամ: Որոշեցի հերոսաբար դիմանալ ցավին ու կաղեկաղ վազել /ինչ դեզինֆեկցիա, ինչ բան - a la guerre comme a la guerre/: Վազելուց պահի տակ կաղալը մոռանում էի, հենվում ձախ ոտքի վրա ու աշխարհին հայտնում գերմաներեն իմացածս տարբեր վատ վատ բառերը: Հիմա ոնց որ տեսքիա էկել, վերքը փակվելա ու համարյա չի ցավում, բայց մի էրկու օրով վազելուց պիտի յան տամ:

Հայկու

Անցած տարվա վերջում շփվելով ահագին մոտիկ մի մարդու հետ /շփումը վիրտուալ էր - բառեր, սմայլիկներ, էլի բառեր, քմծիծաղ, թեյ խմել ու էլի բառեր/ միտք էկավ մի էրկու հատ հայկու գրել ու իրան ուղարկել: Ով չգիտի - տենց ճապոնական բանաստեղծական եռատողա, 5-7-5 վանկավորմամբ ու որոշակի այլ ոճային պահանջներով: Դե, էդ պահին անգլերեն էի մտածում, հայկուներն էլ անգլերեն ստացվեցին, ու էրկու հատից ավել: Լեզուն եթե չհաշվենք, համեստ ուժերիս չափով փորձել եմ պահպանել թե վանկավորումը, թե այլ պահանջները:

***
My mind is tranquil
When it's snowing in Vienna
Your smile in my dreams.

***
Jumping teddy bear
you too will be happy soon:
fly to the high sky!

***
Singing while walking
Though my body is freezing:
Will drink tea tonight.

***
Rain in my window:
Even now I remember
The taste of your lips.

***
Warm autumn sunshine:
When I hold your hand in mine
My heart is warm too.

Տենց բաներ: Պետքա ասել, որ այդ պահին տրամադրությանս շատ լավ արտացոլում ստացվեց:

Wednesday, March 31, 2010

Բարև

Նոր բլոգ? Նոր հայալեզու բլոգ? Դեռևս մի տարի առաջ ահուսարսափով կնայեի նման մտքի: Իսկ դե հիմա` why not? Նույնիսկ ամենահերմեթիկ աթանորը երբեմն պիտի բաց արվի, որ մեջը օդ խաղա` բլոգում կգրեմ իմ մասին, անցյալ, ապագա ու ներկա կյանքի մասին, հետաքրքրությունների, կկիսվեմ իմ տեսանկյունից կարևոր մտքերով ու ինչու ոչ? երբեմն կպատմեմ սեփական magnum opus-ի մասին:

Որոշ մտքեր ու գրառումներ կարող են թվալ տարօրինակ, երբեմն անընդունելի - նենց որ պետք չէ մոռանալ նաև, որ "real gentlemen agree that they can sometimes disagree", ու որ մարդու հետ համաձայն չլինելը դեռ պատճառ չի սրբազան պատերազմ սկսելու: 

Ինչևէ` խմելով ձեռիս Ռեդ Բուլլը /նենց ստացվեց, որ գիշերը ակտիվորեն չեմ քնել` ընդհուպ մինչև առավոտվա հինգը, իսկ էրկու ժամից դասի եմ/ ու գնալով մի հատ արագ ցայվել-թրաշվելու, ուզում եմ հավաստիացնել, որ կանեմ ամեն ինչ, որ հայալեզու օրագիրս հետաքրքիր լինի:

Tuesday, March 30, 2010

Disclaimer

Այս գրառմամբ կցանկանայի հաստատել այն փաստը, որ այս բլոգը հանդիսանում է Լյովի Ակումբ.am-ում բացած բլոգի հայելային կրկնօրինակը, բացված հեղինակի համաձայնությամբ, ու որ բոլոր բլոգային գրառումների հեղինակը (բացի, իհարկե, այս մեկից) հանդիսանում է հենց նա: Բարի ընթերցանություն: