Wednesday, June 2, 2010

Էրկու անգամ էրկու վարպետ

Իմ համար գերագույն հաճույքա նայել, թե ոնց են բանից հասկացող մարդիկ քննարկում ինձ հետաքրքրող առարկան, վիճում, փաստարկներ, հակափափաստարկներ բերում, էքսպերիմենտներ անում, ու էրկուսնել նոր բան սովորում: Նամանավանդ եթե էդ մարդիկ տարբեր մտքի դպրոցների ներկայացուցիչներ են, ու առաջնորդվում են տարբեր սկզբունքներով: Օրինակ եթե մեկը կարատեի մասնագետա, մյուսը փողոցային բոքսի: Ուշադրություն դարձրեք, թե արտաքին ագրեսիայի քողի տակ իրար հանդեպ իրականում ինչ հարգալից են տրամադրված: Իրոք փորձում են միասին ավելի լավ հասկանալ քննարկման առարկան:




Նմանատիպ խոսակցություն` կապիտալիստների մոտ: Էլի հավես բաներից են խոսում:


Մուրուքավոր սևամորթը Կիմբո Սլայսնա, նեղ շրջապատում ահագին հայտնի փողոցային բռնցքամարտիկ: Ուշադիր փորձումա մի բան սովորի, չի փորձում գլխից դուրս խելոք էրևա, չի փորձում սաղից բանիմաց էրևա: Ու էդ չնայած նրա, որ ինքնելա շատ թունդ կռվող:

No comments:

Post a Comment