Իրեք օրա գրում եմ մեգակուրսային "Բանկային գործը շարիաթի պայմաններում" վերնագրով: Գրում եմ կպած, բոլոր ուրիշ զբաղմունքներից ժամանակ կտրելով ու սովորականից քիչ քնելով, գրեթե անգիր անելով Կերիմովի շարիաթի մասին գիրքը ու այլ հարգված իսլամիստ ֆանատիկների մտավորականների աշխատությունները, վերհիշում եմ բարեհաջող մոռացված Իբն Խալդունին, պարզաբանում, թե ինչնա մուսուլմանի համար հալալ բանկային գործում, իսկ ինչնա հարամ /ձեռի հետ հիշելով մուսուլմանական վարդագույն կանացի էրոտիկ տրուսիկները, որոնց վրա դեմից գրած էր HALAL, հետևից HARAM - չէ, դրա մասին կուրսայինում ոչ մի բան չկա/, պատմում, թե ոնց են իսլամական բանկերը խուսափում րիբայից, բանկեքով ռեդբուլներ հուփ տալիս ու պարբերաբար բորբոքված աչքերը հանգստացնում պաղ ջրի մեջ: Էսոր մի կերպ հասցնում եմ վերջացնել, ուղղել, խմբագրել ու սիրուն տեսք տալ, ուրախ գալիս եմ համալսարան... ու պարզվումա, որ դեդլայնը հետաձգվելա մյուս շաբաթ էս օրը:
Ջղայնությունը կոնստրուկտիվ օգտագործելու համար շտապ պետքա ինչ որ անհավատի ջիհադ հայտարարել, արյունը խմել, սիրտը ուտել, մեքենան պայթեցնել, արտերը հրդեհել ու վրից աղ լցել:
P.S. Իսկ դուք գիտեք, որ ըստ շարիաթի ավելի լավա յոթանասուն անգամ վրա վրա հարամ սեքսով զբաղվել /հիշումա մեգատրուսիկները/, քան թե մեկին տոկոսով փող տալ?
No comments:
Post a Comment