Monday, June 7, 2010

Նինջա կինոներ

Պատմում են, որ առաջին նինջա բումը (ninja boom) տեղիա ունեցել 60ականների Ճապոնիայում: Ճապոնական ստուդիաները էդ վախտերով մի քանի ֆիլմ հանեցին նինջաների մասին /մեծ մասամբ ոչ էդքան լավը, թեկուզ միջները շատ լավերն էլ կան/, ինչով նինջաներին դարցրին պոպ մշակույթի կերպարներ: Առաջին նինջա բումը մնացած աշխարհի համար անցավ համեմատաբար աննկատ` Ճապոնիան մասս մեդիայի առումով դեռ չուներ էն հսկայական ազդեցությունը, որն ունի հիմա: Ինչը չի կարելի ասել երկրորդ նինջա բումի մասին:

Երկրորդ նինջա բումը տեղի ունեցավ 80ականների Միացյալ Նահանգներում: Նինջաները տեղնուտեղը դառան էդ վախտվա պատանիների կուռքը, կարատե ֆիլմերում խաղացող դերասանները հագան սեվ շորեր ու դիմակներ, հայտնվեցին նինջա կրիաների մասին մուլտֆիլմեր ու նույնիսկ Նորին Մեծության գլխավոր լրտես Ջեյմս Բոնդը ֆիլմերից մեկում սկսեց նինջաների վարի տալ: Կարիք չկա երևի ասել, որ իրական պատմական նինջաների հետ էդ ֆիլմերը շատ քիչ ընդհանուր բան ունեին: Նույնիսկ հայտնվեցին մի քանի գործիչներ, որոնք փորձեցին նինջա բումի ալիքի վրա նինջա վարպետ ձևանալ ու փող աշխատել ոչ այդքան խելոք աշակերտների հաշվին: Կային նաև ուրիշները, որոնք նինջաներ գտնելու համար հասան Ճապոնիա, ու ինչ հատկանշականա, գտան /Սթիվեն Հեյսը առաջիններից մեկն էր` իրա կյանքի պատմությունը խորհուրդ կտամ բոլոր մարտարվեստներով հետաքրքրվող մարդկանց/: Նինջա բումը մարեց, իսկ տենդենցը շարունակվումա մինչև էսօր: Նինջա ֆիլմերի հոծ բազմության մեջ մատների վրա կարելիա հաշվել ֆիլմերը, որոնք քչից շատից ադեկվատ պատկերեն նինջաներին` ֆիլմը ֆիլմա, ու պիտի տարբերվի իրականությունից, որ հետաքրքիր լինի: Ոչ մեկին հետաքրքիր չեն միջնադարյան ճապոնիայի դիվերսանտ մարդասպանները, բայց բոլորին հետաքրքիր են Նեոյի նման էկրանին թռվռացող սուպերմարտիկները, ինչը փայլուն ցույց տվեց վերջերս հանած "Նինջա Մարդասպանը" գեղարվեստական ֆիլմը /որն, ի դեպ, որպես մարտաֆիլմ ինձ դուր էկավ` չնայաց աբսուրդի հասնող սցենարի/:

Անձամբ ես մի քանի կինո եմ տեսել, որտեղ նինջաները պատկերվեն ադեկվատ: Ու ընդամենը մի կինո /հիմիկվա հիշելով/` որտեղ նինջաները պատկերվեն ադեկվատ ժամանակակից, ոչ թե միջնադարյան պայմաններում: Ֆիլմի անունը The Hunted-ա, հանվելա 95-ին, ֆիլմում խաղումա տաղանդավոր դերասան Քրիստոֆեր Լամբերթը: Ֆիլմում թե նինջաները, թե սամուրայները, թե Քրիսթոֆեր Լամբերթը նենց են վառռռում, որ մարդու հավեսա տալիս: Ահա ֆիլմի հիշարժան պահերից մեկը:

No comments:

Post a Comment