Wednesday, April 28, 2010

Հուր ու Սառույց, կամ էմոցիաներ

Խաղի ու էմոցիաների փոխկապվածության մասին կա էրկու գլխավոր թեորիա, սառը ու տաք:
Սառը թեորիան կուսուցանե, որ խաղին պետքա մոտենալ մաքսիմալ սառնասրտությամբ, ուշադիր, հավաքված ու զգոն, նկատել խաղընկերոջ բոլոր քայլերը ու համապատասխան կոնտրքայլեր ձեռնարկել, հետևելով սեփական ստրատեգիային ու էֆֆեկտիվ հասնելով նպատակներին: Պրակտիկ դա կարա արտահայտվի զանազան տակտիկական քայլերի կիրառմամբ, որոնք կարող են լինել կամ չլինել շաբլոնային: Օրինակ, եթե նկատում ես խաղընկերոջ մոտ որոշակի քանակությամբ որոշակի բարդության դրական նշաններ /կանաչ լույսեր/, հստակ գիտես, որ կարելիա խաղը բարդացնել ու անցնել համբուրվելուն:

Զանազանություններ

Էսօր սաղ օրը ԲՄՎ-ի optimal capital structure-ն էի հաշվում: Նենց թունդ էի հաշվում, որ առավոտվա բրինձն ու ձուկը /դրան ոմանք սուշի են ասում/ ու ցերեկվա ռեդբուլները չհաշված օրվա մեջ բան չեմ կերել: Հոգիս գնաց /սկզբից դրանց debt/equity ratio-ն էր չափից մեծ ստացվում, հետո cost of debt-ը ու հետևաբար weighted average cost of capital-ը` չափից ցածր, հետո էլի ինչոր զռթուզիբիլ չէր բռնում/, բայց գործը խելքի հասցրի: Վաղվա մնացելա հաշվել էդ սաղ ենթադրաբար ինչքանովա ընկերության բաժնետոմսերի արժեքը բարձրացնելու, կոսմետիկ բնույթի փոփոխություներ անել /տես` սիրունացնել/, կպցնել մնացած գործին /Դայմլերի, Ֆորդի ու Վոլկսվագենի նմանօրինակ հաշվարկներով` չէ, դրանք բարեբախտաբար ես չեմ արել/ ու ուղարկել Հորիային` որ մարդը հասցնի էդ սաղ պրեզենտացիա սարքի: Ահամ, գիտեմ, որ ոմանց համար շատ ձանձրալի մասնագիտություն եմ ընտրել, բայց դե իմ համար հետաքրքիրա:

Saturday, April 17, 2010

Դիսցիպլինա, կամ խալյավան պրծ

Էս քանի օրը ներքին ձայնիս /տես` δαίμων/ հետ խորհրդակցելուց հետո եզրակացության էկա, որ կյանքով մեկ դիսցիպլինաս կաղումա ու ուղղման կարիք ունի: Ինչի հետևանքով կտրականապես վերամշակեցի օրվա ժամացուցակս` գլխավորապես պակասացնելով անիմաստ վարի գնացող ժամանակը ու զվարճանալու/հանգստանալու վրա գնացող ժամանակը, ու խիստ ավելացնելով մարզումների ու նոր բաներ սովորելու վրա գնացող ժամանակը:

Ժամացուցակը սենց դաժան տեսք ստացավ:

Thursday, April 15, 2010

Գեղեցկուհու Երգը

"Թռչող դաշույնների տունը" գեղարվեստական կինոնկարը շատ գեղեցիկա ու լավը` թեկուզ չի հասնի նույն ռեժիսորի հանճարեղ "Հերոսին": Ֆիլմում մի պահ հնչումա "Գեղեցկուհու Երգը", որի բառերը գրվել են մոտ մ.թ.ա. 80թ. Չինաստանում: Գեղեցկագույն երգա` քչերն են կարող նման կերպ գովերգել կնոջ գեղեցկությունը: Գրվելա էդ վախտվա կայսեր ֆավորիտուհու եղբոր կողմից` սեփական քրոջ մասին: Ամեն անգամ լսելուց հետո դեռ երկարա գլխիս մեջ մնում, ու շատ դժվարա դուրս գալիս:

Wednesday, April 14, 2010

Սև Լուսին ու նման բաներ

Երբ առաջին անգամ տեսա այս տեսահոլովակը, վրովս սարսուռ անցավ: Չէ, ինքը այդքան էլ սարսափազդու չի, ոչ էլ ես եմ էդքան տպավորվող: Ուղղակի էդ շրջանում Գուսթավ Մայրինքի "Արևմտյան Պատուհանի Հրեշտակն" էի կարդում, ու շրջապատված էի էդ գրքի հանելուկներով: Ալքիմիկ ալեգորիաներ, Ջոն Դի, միջնադարյան Եվրոպա, սև մոգություն - ու նաև Սև Իսաիսը ու Ասայա Շոտոկալունգինան, իրա ժամանակակից մարմնավորումը: Ուղեղս շատ լարված աշխատում էր գրքի հանելուկները բացահայտելու համար, վարկածներ ստուգում, թեորիաներ մշակում, գրքեր կարդում:

Saturday, April 10, 2010

Ես չեմ սիրում

Գիշերվա էրկուսնանցա, վաղը զբաղված օրա, իսկ ես քնելու փոխարեն Վիսոցկի եմ լսում: Դուք էլ մի պահ կանգ առեք ու լսեք:


Սիրում եմ էս երգը: Շատ:

Խառը կանաչի, կամ էլի Խաղի մասին

Խաղի համար ինչքան լավը լինես, շատ բան կարանաս անես ու ինչքան շատ բան իմանաս, էդքան լավ: Կարողությունների ու գիտելիքների ցուցակի մեջ պետքա մտնեն թե Խաղի հետ անմիջականորեն կապված բաներ /օրինակ ձայնդ պետքա մարզված լինի, մարմինը ուժեղ ու ճկուն, հայացքը կենտրոնացած, արտաքին տեսքը` գոնե զզվանք չառաջացնող, մեջքը` հնարավորինս ուղիղ, ինքնավստահությունը` բարձր/ այնպես էլ առաջին հայացքից Խաղի հետ ուղիղ կապ չունեցող բաներ, որոնք իրականում էն էլ ինչ կապ ունեն /հաշվել ես, քանի մարդ կարա խաղընկերոջ ականջին շշուկով ասենք Սևակ կարդա? նույնիսկ նրանցից, ով ասենք սաղ Սևակին անգիր գիտեն? եթե քեզ թվումա, որ մի քիչ խենթ ու ռոմանտիկ լինելը ծիծաղ կառաջացնի կամ էլ 19րդ դարվա հնությունա, չարեչար սխալվում ես/: Կատարյալ մարդ չկա, բայց դա դեռ պատճառ չի կատարելությանը չձգտել: Մշտական մարզանքը, ինքնազարգացումը ու նոր բաներ սովորելը պետքա դառնան կյանքի բաղկացուցիչ մասը` ու նաև քո Խաղը սարքեն և ավելի գեղեցիկ ու ուժեղ: