Saturday, April 10, 2010

Խառը կանաչի, կամ էլի Խաղի մասին

Խաղի համար ինչքան լավը լինես, շատ բան կարանաս անես ու ինչքան շատ բան իմանաս, էդքան լավ: Կարողությունների ու գիտելիքների ցուցակի մեջ պետքա մտնեն թե Խաղի հետ անմիջականորեն կապված բաներ /օրինակ ձայնդ պետքա մարզված լինի, մարմինը ուժեղ ու ճկուն, հայացքը կենտրոնացած, արտաքին տեսքը` գոնե զզվանք չառաջացնող, մեջքը` հնարավորինս ուղիղ, ինքնավստահությունը` բարձր/ այնպես էլ առաջին հայացքից Խաղի հետ ուղիղ կապ չունեցող բաներ, որոնք իրականում էն էլ ինչ կապ ունեն /հաշվել ես, քանի մարդ կարա խաղընկերոջ ականջին շշուկով ասենք Սևակ կարդա? նույնիսկ նրանցից, ով ասենք սաղ Սևակին անգիր գիտեն? եթե քեզ թվումա, որ մի քիչ խենթ ու ռոմանտիկ լինելը ծիծաղ կառաջացնի կամ էլ 19րդ դարվա հնությունա, չարեչար սխալվում ես/: Կատարյալ մարդ չկա, բայց դա դեռ պատճառ չի կատարելությանը չձգտել: Մշտական մարզանքը, ինքնազարգացումը ու նոր բաներ սովորելը պետքա դառնան կյանքի բաղկացուցիչ մասը` ու նաև քո Խաղը սարքեն և ավելի գեղեցիկ ու ուժեղ:


Կարելիա սովորել մի խուրց խաղային հնարքներ /բացելու, ծանոթանալու, ծիծաղացնելու, խելքը թրցնելու, համբուրելու, ուրախանալու, խենթանալու` հնարքները շատ են/, դրանք սկսել աջուձախ կիրառել, անմիջապես շատացնել գեղեցիկ /կարդա` հակառակ/ սեռի հետ շփվելու քանակը ու որակը /ազնիվ են խաղային հնարքները թե անազնիվ` իրանք աշխատում են, երբեմն չափից դուրս լավ/ ու համարել, որ թունդ խաղացող ես, ու ուր որ այա Կազանովայի հավասարն ես դառնալու: Առանց ինքնակատարելագործման, մարզանքի, սեփական կյանքը արվեստ դարձնելու համարելը կմնա համարել, դու կմնաս այնպիսինը, ինչպիսինը հնարքներն սովորելուց առաջ էիր, իսկ Խաղը լավագույն դեպքում կլինի միջինոտ ու անալի` ով ասես կարա մի էրկու հնարք սովորի ու իրեն համարի թունդ խաղացող: Հնարքները տակտիկա են, Խաղը` ստրատեգիա: Հուսով եմ պետք չի պարզաբանել իրանց տարբերությունը:

Կարելիա նաև հակառակ մոտեցում ցույց տալ, սկսելով փոխվել, լավանալ, ուժեղացնելով ուժեղ կողմերը, հաղթահարելով թույլերը, ուսումնասիրելով Խաղը, այն ձուլելով սեփական կյանքին ու Խաղը նորանոր բարձրունքների հասցնելով, կյանքի օգնությամբ լավացնել Խաղը, Խաղի օգնությամբ գեղեցկացնել կյանքը` դա ճիշտ մոտեցումա, այն կլավացնի թե խաղացողին, թե խաղացողի կյանքը, թե Խաղն ընդհանրապես և թե այն աշխարհը, որտեղ ապրումա խաղացողը:

No comments:

Post a Comment