Էս քանի օրը ներքին ձայնիս /տես` δαίμων/ հետ խորհրդակցելուց հետո եզրակացության էկա, որ կյանքով մեկ դիսցիպլինաս կաղումա ու ուղղման կարիք ունի: Ինչի հետևանքով կտրականապես վերամշակեցի օրվա ժամացուցակս` գլխավորապես պակասացնելով անիմաստ վարի գնացող ժամանակը ու զվարճանալու/հանգստանալու վրա գնացող ժամանակը, ու խիստ ավելացնելով մարզումների ու նոր բաներ սովորելու վրա գնացող ժամանակը:
Ժամացուցակը սենց դաժան տեսք ստացավ:
- հատհա, պիլատես, կքանիստ/ժիմ/պռեսս, մարտարվեստ, վազք կամ այլ ֆիզիկական մարզում, ըստ ցանկության` օրական 2 ժամ /առաջվա 1 ժամի փոխարեն/
- ներքին մեդիտատիվ աշխատանք` գլխավորապես կապված երազների յոգայի և դաոսական ներքին ալքիմիայի հետ` օրական 2 ժամ, ըստ ցանկության հնարավոր են վարիացիաներ /առաջ էլի մոտ մեկ ժամ էր/: Շնչառական վարժությունները կարող են պատկանել ինչպես առաջին, այդպես էլ երկրորդ կատեգորիային` կախված բնույթից:
- օտար լեզուներ /փոխեփոխ ճապոներեն` չմոռանալու համար ու գերմաներեն` բարև հաջող դանկեից բացի ինչ որ բան սովորելու համար/` 1 ժամ /առաջ կես ժամ անեի` ասելա թե լավ էի/
- յոգա նիդրա և շավասանա` 1 ժամ
Ընդհանուր` 6 ժամ:
Դրան գումարում ենք MBA-իս սովորելը` դաս չունենալու օրը 4 ժամ, ունենալու օրը` 2+4 ժամ /առաջ էլ էր էդքան/:
Ընդհանուր` 10 ժամ դաս չունենալու օրը ու 13 ժամ դաս ունենալու օրը` տրանսպորտը ներառյալ:
Մնումա, 7 ժամ քնելու պայմանով, համապատասխանաբար 7 ազատ ժամ ու 4 ազատ ժամ` կարդալու, կինոներ/մուլտեր նայելու, սնվելու, անձնական հիգիենայի, Խաղով զբաղվելու, զբոսնելու, զվարճանալու ու ցանցով թափառելու համար: Առաջվանից շատ ավելի քիչա, բայց եթե սթափ մոտենալ` էդքան էլ քիչ չի, երբ աշխատում էի, մոտ էդքան էլ ունեի:
Ընդհանուր տեսքը ահագին դուրս էկավ` մնումա փորձարկել ու տեսնել` արդյոք կդիմանամ, ընդհանուր օրգանիզմը ոնց կընդունի, կամ արդյոք որևէ փոփոխությունների կարիք կզգացվի:
No comments:
Post a Comment