Wednesday, April 14, 2010

Սև Լուսին ու նման բաներ

Երբ առաջին անգամ տեսա այս տեսահոլովակը, վրովս սարսուռ անցավ: Չէ, ինքը այդքան էլ սարսափազդու չի, ոչ էլ ես եմ էդքան տպավորվող: Ուղղակի էդ շրջանում Գուսթավ Մայրինքի "Արևմտյան Պատուհանի Հրեշտակն" էի կարդում, ու շրջապատված էի էդ գրքի հանելուկներով: Ալքիմիկ ալեգորիաներ, Ջոն Դի, միջնադարյան Եվրոպա, սև մոգություն - ու նաև Սև Իսաիսը ու Ասայա Շոտոկալունգինան, իրա ժամանակակից մարմնավորումը: Ուղեղս շատ լարված աշխատում էր գրքի հանելուկները բացահայտելու համար, վարկածներ ստուգում, թեորիաներ մշակում, գրքեր կարդում:

Կարծես մի հատ մեծ փազլ հավաքեի մանր մունր կտորներից` ու մեկել օպա, տեսահոլովակ, ուղարկված ահագին մոտիկ մարդու կողմից: Էնքան մութ, վհուկային ու հինավուրց տրամադրությամբ, որ մի քանի փազլի կտորներ տեղնուտեղը իրանց տեղը զբաղացրեցին: Շատ համահունչ էր իմ ներքին վիճակին: Ես դեռևս չեի կարող վերբալ բացատրել զգացածս, բայս արդեն գիտեի, որ ճիշտ ուղղություն եմ բռնել` համենայն դեպս Իսաիսի ու Սև Լուսնի հանելուկների առումով: "Արևմտյան Պատուհանի Հրեշտակը" դեռ շատ հետաքրքիր բաներ ուներ պարգևելու, բայց դրա մասին մեկ ուրիշ անգամ: Խոսքը տեսահոլովակի մասինա, ոչ թե գրքի:

No comments:

Post a Comment