Friday, August 6, 2010

Խաղամոլություն

Խաղի մեջ հմտանալը, բացի ակնհայտ ու պարզ հետևանքներից, որոնցիցա առողջ ու բազմազան անձնական կյանքը, խաղացողին բազում այլ առավելություններ է տալիս: Որպես օրինակ` խաղընկերոջ հետ շփվել սովորելով խաղացողը ձեռք է բերում ընդհանրապես մարդկանց հետ շփվելու հմտություններ, Խաղի ընթացքում սեփական Խաղի հետ կապված վախերը հաղթահարելով հասկանում է վախի բնույթը ու սովորում է կառավարել սեփական էմոցիոնալ ռեակցիաները, մարմինը տեսքի բերելով այն ավելի առողջ ու ուժեղ է դարձնում, Խաղային նպատակներ դնելով ու այդ նպատակներին հասնելով դառնում է նպատակասլաց ու ուժեղ կամքով օժտված անձնավորություն: Ամեն մի Խաղային ասպեկտ այս կամ այն կերպ ներազդում է խաղացողի կյանքի վրա, ու որպես կանոն ազդեցությունը շատ դրական է: Այս ամենի հետևանքով խաղացողի մոտ ցանկություն է առաջանում խաղալ ավելի ու ավելի շատ: Բայց դե ամեն ինչ էսքան ծիածնային ու անամպ չի:
Այս ամենը երբեմն բերում է խաղամոլության: Հստակ տենդենց կա, երբ Խաղը սկսումա լավ ստացվել, խաղացողը Խաղին ավելի ու ավելի շատ ժամանակա նվիրում, իսկ մնացած ամեն ինչ ծառայացնում է խաղին` սկսած հագնվելու ոճից վերջացրած աշխատանքով: Խաղացողն մոռանումա, որ Խաղնա ծառայում իրեն, ոչ թե հակառակը, ու ծայրահեղ դեպքերում Խաղը կարա իրեն ենթարկի խաղացողի կյանքի գրեթե բոլոր այլ կողմերը: Ընդ որում կախվածություն առաջացնող գլխավոր ֆակտորը սեքսը չի, ոչ էլ այլ խաղային արդյունքները ու այդ արդյունքներից ստացած հաճույքը: Գլխավոր ֆակտորը հաճույքնա, որը մարդ ստանումա Խաղի բուն պրոցեսից:
Այս ամենը չի նշանակում, որ Խաղի բուն պրոցեսից հաճույք ստանալը վատա կամ ճիշտ չի` ընդհակառակը, Խաղի էֆֆեկտիվության պայմաններից մեկը հենց պրոցեսից ստացած հաճույքնա: Բայց դե պետք չի մոռանալ, որ, կրկնվեմ, Խաղնա ծառայում խաղացողին, ոչ թե հակառակը:


Քրոսպոստինգ - http://www.akumb.am/entry.php/959-%D4%BD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B4%D5%B8%D5%AC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

Monday, July 19, 2010

Նենց ոչինչ սանսկրիտ գիտեմ, ով գիտի

Լավ - առավոտ գրքերում փորփրելիս գտա Րոդնի Օրֆեուսի "Աբրահադաբրան": Գիրքը thelemic magick-ի մասին է, վերընթերցելը ահագին նոստալգիկ պահեր առաջացրեց: Հիմա էլ եմ կարդում, քնելուց առաջ ուզում եմ կոսմոլոգիայի մասին գլուխը դորդուբեշ անել:
Շատ լավ - հաճելի օր անցկացրեցի Ռայադերի, Կյահիի ու Գարդմանյանի հետ - իհարկե եթե չհաշվենք A.I. գեղարվեստական կինոնկարը /որը ես համարում եմ Սթալքերից հետո երբևէ նկարահանած ամենաձանձրալի ֆիլմերից մեկը/ ու Կյահիից ստացած արքայական ծեծը:

Monday, June 28, 2010

Մանր քայլերի մասին

Խաղի ժամանակ պետք չի ագահ լինել: Ասելա թե պետք չի ձգտել միանգամից շատ վերցնել, կամ մի մեեեեեծ ու հզոր քայլով հասնել նպատակին: Խաղը տենց չի աշխատում: Խաղի ընթացքում նպատակին պետքա հասնել փոքրիկ քայլեր անելով, ամրապնդվելով զավթած տարածքում, ու արդեն ամրապնդված տարածքից անել մյուս քայլը: Ինքը մի քիչ նմանա խորոված սարքելուն: Ոչ մեկ թունդ կրակ չի անում, արագ հինգ րոպեյում մսերը բաստուրմա դնում, շարում շշերին ու վռազ դնում մեգակրակի վրա, ինչա խորովածը արագ ստացվի: Արագ իհարկե կստացվի, բայց չի ուտվի:
Խաղի ժամանակ նույնպես` պետք չի փորցել սաղ վռազ վերցնել: Նախ և առաջ դա անարդարացված էգոիզմա, հետո խաղընկերը կզգա, որ իրան փորձում են օգտագործել, ու դուրս կգա Խաղից` ինչը երբեմն հոգեկան տրավմաի կբերի թե իրա, թե շտապել սիրող խաղացողի մոտ:
Իհարկե, ես նկատի չունեմ, որ Խաղը պետքա դարեր տևի, մինչը խաղացողը կսկսի իրականացնել իր ցանկությունները: Բայց դե միշտ խաղի ողջ ընթացքում ցանկություններին պետքա հասնել մանր քայլեր անելով` ինչքան էլ արագ այդ քայլերը չհաջորդեն իրար: Իսկ դե հենց ինչպիսինն պիտի լինեն այդ քայլերը, արդեն ուրիշ թեմայա: Մի գուցե և անդրադառնամ դրան հետագա պոստերից մեկում:

Thursday, June 24, 2010

Շարիաթ

Իրեք օրա գրում եմ մեգակուրսային "Բանկային գործը շարիաթի պայմաններում" վերնագրով: Գրում եմ կպած, բոլոր ուրիշ զբաղմունքներից ժամանակ կտրելով ու սովորականից քիչ քնելով, գրեթե անգիր անելով Կերիմովի շարիաթի մասին գիրքը ու այլ հարգված իսլամիստ ֆանատիկների մտավորականների աշխատությունները, վերհիշում եմ բարեհաջող մոռացված Իբն Խալդունին, պարզաբանում, թե ինչնա մուսուլմանի համար հալալ բանկային գործում, իսկ ինչնա հարամ /ձեռի հետ հիշելով մուսուլմանական վարդագույն կանացի էրոտիկ տրուսիկները, որոնց վրա դեմից գրած էր HALAL, հետևից HARAM - չէ, դրա մասին կուրսայինում ոչ մի բան չկա/, պատմում, թե ոնց են իսլամական բանկերը խուսափում րիբայից, բանկեքով ռեդբուլներ հուփ տալիս ու պարբերաբար բորբոքված աչքերը հանգստացնում պաղ ջրի մեջ: Էսոր մի կերպ հասցնում եմ վերջացնել, ուղղել, խմբագրել ու սիրուն տեսք տալ, ուրախ գալիս եմ համալսարան... ու պարզվումա, որ դեդլայնը հետաձգվելա մյուս շաբաթ էս օրը:

Monday, June 7, 2010

Նինջա կինոներ

Պատմում են, որ առաջին նինջա բումը (ninja boom) տեղիա ունեցել 60ականների Ճապոնիայում: Ճապոնական ստուդիաները էդ վախտերով մի քանի ֆիլմ հանեցին նինջաների մասին /մեծ մասամբ ոչ էդքան լավը, թեկուզ միջները շատ լավերն էլ կան/, ինչով նինջաներին դարցրին պոպ մշակույթի կերպարներ: Առաջին նինջա բումը մնացած աշխարհի համար անցավ համեմատաբար աննկատ` Ճապոնիան մասս մեդիայի առումով դեռ չուներ էն հսկայական ազդեցությունը, որն ունի հիմա: Ինչը չի կարելի ասել երկրորդ նինջա բումի մասին:

Wednesday, June 2, 2010

Էրկու անգամ էրկու վարպետ

Իմ համար գերագույն հաճույքա նայել, թե ոնց են բանից հասկացող մարդիկ քննարկում ինձ հետաքրքրող առարկան, վիճում, փաստարկներ, հակափափաստարկներ բերում, էքսպերիմենտներ անում, ու էրկուսնել նոր բան սովորում: Նամանավանդ եթե էդ մարդիկ տարբեր մտքի դպրոցների ներկայացուցիչներ են, ու առաջնորդվում են տարբեր սկզբունքներով: Օրինակ եթե մեկը կարատեի մասնագետա, մյուսը փողոցային բոքսի: Ուշադրություն դարձրեք, թե արտաքին ագրեսիայի քողի տակ իրար հանդեպ իրականում ինչ հարգալից են տրամադրված: Իրոք փորձում են միասին ավելի լավ հասկանալ քննարկման առարկան:

Tuesday, June 1, 2010

Գեյշայատեսություն ու ճապոնական սինեմատոգրաֆ

Երբ 2008-ին բախտ վիճակվեց լինել Ճապոնիայում, ես առիթը բաց չթողեցի ու մի ազատ երեկո, գիշերվան մոտ, գնացի գեյշաներին նայելու` համարելով, որ մշակութային ծրագիրը անավարտա լինելու առանց գեյշաների: Իհարկե, խիստ սահմանափակ ֆինանսների պայմաններում /որոնց զգալի մասը արդեն ծախսվել էր զանազան գրքերի, մարտարվեստային թաշախուստի, հուշանվերների ու մանգայի վրա/ ոչ մի խոսք անգամ գնալ չէր կարող գեյշաների հետ երեկո անցկացնելու մասին, նենց որ երեկոյի էդ մասը որոշեցի թողեմ մինչև հարուստ և/կամ հայտնի դառնամ: Պարզվեց, որ բաց երկնքի տակ, էնել գիշերը, գեյշա հանդիպելը շատ դժվարա, ու որ իրանք իրանց տնակներում են, որտեղ անփող մտնել չարժի: