Իրեք օրա գրում եմ մեգակուրսային "Բանկային գործը շարիաթի պայմաններում" վերնագրով: Գրում եմ կպած, բոլոր ուրիշ զբաղմունքներից ժամանակ կտրելով ու սովորականից քիչ քնելով, գրեթե անգիր անելով Կերիմովի շարիաթի մասին գիրքը ու այլ հարգված իսլամիստ ֆանատիկների մտավորականների աշխատությունները, վերհիշում եմ բարեհաջող մոռացված Իբն Խալդունին, պարզաբանում, թե ինչնա մուսուլմանի համար հալալ բանկային գործում, իսկ ինչնա հարամ /ձեռի հետ հիշելով մուսուլմանական վարդագույն կանացի էրոտիկ տրուսիկները, որոնց վրա դեմից գրած էր HALAL, հետևից HARAM - չէ, դրա մասին կուրսայինում ոչ մի բան չկա/, պատմում, թե ոնց են իսլամական բանկերը խուսափում րիբայից, բանկեքով ռեդբուլներ հուփ տալիս ու պարբերաբար բորբոքված աչքերը հանգստացնում պաղ ջրի մեջ: Էսոր մի կերպ հասցնում եմ վերջացնել, ուղղել, խմբագրել ու սիրուն տեսք տալ, ուրախ գալիս եմ համալսարան... ու պարզվումա, որ դեդլայնը հետաձգվելա մյուս շաբաթ էս օրը:
Thursday, June 24, 2010
Monday, June 7, 2010
Նինջա կինոներ
Պատմում են, որ առաջին նինջա բումը (ninja boom) տեղիա ունեցել 60ականների Ճապոնիայում: Ճապոնական ստուդիաները էդ վախտերով մի քանի ֆիլմ հանեցին նինջաների մասին /մեծ մասամբ ոչ էդքան լավը, թեկուզ միջները շատ լավերն էլ կան/, ինչով նինջաներին դարցրին պոպ մշակույթի կերպարներ: Առաջին նինջա բումը մնացած աշխարհի համար անցավ համեմատաբար աննկատ` Ճապոնիան մասս մեդիայի առումով դեռ չուներ էն հսկայական ազդեցությունը, որն ունի հիմա: Ինչը չի կարելի ասել երկրորդ նինջա բումի մասին:
Wednesday, June 2, 2010
Էրկու անգամ էրկու վարպետ
Իմ համար գերագույն հաճույքա նայել, թե ոնց են բանից հասկացող մարդիկ քննարկում ինձ հետաքրքրող առարկան, վիճում, փաստարկներ, հակափափաստարկներ բերում, էքսպերիմենտներ անում, ու էրկուսնել նոր բան սովորում: Նամանավանդ եթե էդ մարդիկ տարբեր մտքի դպրոցների ներկայացուցիչներ են, ու առաջնորդվում են տարբեր սկզբունքներով: Օրինակ եթե մեկը կարատեի մասնագետա, մյուսը փողոցային բոքսի: Ուշադրություն դարձրեք, թե արտաքին ագրեսիայի քողի տակ իրար հանդեպ իրականում ինչ հարգալից են տրամադրված: Իրոք փորձում են միասին ավելի լավ հասկանալ քննարկման առարկան:
Tuesday, June 1, 2010
Գեյշայատեսություն ու ճապոնական սինեմատոգրաֆ
Երբ 2008-ին բախտ վիճակվեց լինել Ճապոնիայում, ես առիթը բաց չթողեցի ու մի ազատ երեկո, գիշերվան մոտ, գնացի գեյշաներին նայելու` համարելով, որ մշակութային ծրագիրը անավարտա լինելու առանց գեյշաների: Իհարկե, խիստ սահմանափակ ֆինանսների պայմաններում /որոնց զգալի մասը արդեն ծախսվել էր զանազան գրքերի, մարտարվեստային թաշախուստի, հուշանվերների ու մանգայի վրա/ ոչ մի խոսք անգամ գնալ չէր կարող գեյշաների հետ երեկո անցկացնելու մասին, նենց որ երեկոյի էդ մասը որոշեցի թողեմ մինչև հարուստ և/կամ հայտնի դառնամ: Պարզվեց, որ բաց երկնքի տակ, էնել գիշերը, գեյշա հանդիպելը շատ դժվարա, ու որ իրանք իրանց տնակներում են, որտեղ անփող մտնել չարժի:
Monday, May 17, 2010
Պանիրը, ակորդեոնավոր պապիկը ու ԼՍԴ-ն
Էսօր ռաստ էկա բարեգործական բացօթյա շուկայի: Ով գիտի ինչ որ կաթոլիկ տոնի հետ էր կապված` ինչևէ, նման միջոցառումներ սիրելով, գնացի մոտիկից մտիկ տամ, հաստատ իմանալով, որ նման տեղեր հաճախ կարելիա շատ հետաքրքիր բաներ գտնել: Պարզվեց որ վաճառվում են զանազան զանազանություններ` Հիսուսի սրբապատկերներից ու կաթոլիկ թզբեխներից սկսած Մերլին Մենսոնի ու Բլեք Սաբբաթի մայկաներով պրծած: Պատկերացում անգամ չունեմ, թե ում մտքինա էկել Մենսոն ու Բլեք Սաբբաթ վաճառել եկեղեցու դիմաց բացած բարեգործական շուկայում` բայց ոտնկայս ծափահարում եմ էդ մարդու անառողջ հումորին:
Wednesday, May 5, 2010
Կատվի մասին
Գոջուրյու կարատեի լեգենդներից մեկը` Գոգեն "Կատու" Յամագուչին: Գնում էր սարերը` պարապելու, ուժ հավաքելու ու շփվելու սարերի աստվածների հետ /Յամագուչին լրջորեն տարված էր սինտոիզմի, դաոսիզմի ու տանտրիկ բուդդիզմի սինթեզի վրա հիմնված ճապոնական միսթիցիզմով – ի դեպ, մեկ այլ լեգենդ, Կյոկուսինկայ կարատեի հիմնադիր Մասուտացու Օյաման, իր սարային պարապմունքների իդեան վերցրելա հենց Յամագուչիից/:
Monday, May 3, 2010
Ժամանակակից ճապոնական մշակույթ ու ոչ միայն
Կարծիք կա, որ ճապոնացի տղաները վառռռում են:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ այլևս ունեմ նոր ամենասիրած երգ /ինքը իմ մասին ոնց որ լինի :P/: Ճապոնական "Նանդե Դարոու" երգը վստահորեն գահընկեց արեց Դահլեր Մեհնդիի "Տունակ Տունակ Տուն" երգին: Ներկայումս թոփ եռյակը հետևյալն է /վիդեոները կցվում են/`
Պաշտոնապես հայտարարում եմ, որ այլևս ունեմ նոր ամենասիրած երգ /ինքը իմ մասին ոնց որ լինի :P/: Ճապոնական "Նանդե Դարոու" երգը վստահորեն գահընկեց արեց Դահլեր Մեհնդիի "Տունակ Տունակ Տուն" երգին: Ներկայումս թոփ եռյակը հետևյալն է /վիդեոները կցվում են/`
- Տետսու և Տոմո, "Նանդե Դարոու"
- Դահլեր Մեհնդի, "Տունակ Տունակ Տուն"
- Kenny Rogers & First Edition, "Gutterballs"
Subscribe to:
Posts (Atom)