Thursday, April 1, 2010

Ինսոմնիա

Մի քանի գիշեր վրա վրա ուշ քնելը բերեց նրան, որ արդեն գիշերվա իրեքնա, իսկ ես քնել չեմ ուզում: Ու փոխանակ պառկեմ թուլացնեմ ոտքերը թուլացնեմ ձեռքերը թուլացնեմ մեջքը թուլացնեմ ուղեղը ընկնեմ անդունդը քնեմ, կամ ասենք ինչ որ օգտակար գործով զբաղվեմ, նստած թեյ խմելով ջեմ ուտելով գիրք եմ կարդում: Ֆրենսիս Յեյթսի /տենց կին պատմաբանա/ "Ջորդանո Բրունոն և Հերմեթիկ Ավանդույթը" գիրքնա: Իսկը անքուն գիշերով կարդալու բանա:

Էսոր բոբիկ քայլելուց ձախ ոտս ռաստ էկավ էս քանի օրը ջարդված բաժակի բեկորներից մեկին /պատկերացում անգամ չունեմ, թե ոնց էր աչքիցս խուսափել անասունը/: Ռաստ էկավ հենց էն պահին, երբ արդեն թունդ ուշանալով հագնվում էի, որ տնից դուրս գամ: Որոշեցի հերոսաբար դիմանալ ցավին ու կաղեկաղ վազել /ինչ դեզինֆեկցիա, ինչ բան - a la guerre comme a la guerre/: Վազելուց պահի տակ կաղալը մոռանում էի, հենվում ձախ ոտքի վրա ու աշխարհին հայտնում գերմաներեն իմացածս տարբեր վատ վատ բառերը: Հիմա ոնց որ տեսքիա էկել, վերքը փակվելա ու համարյա չի ցավում, բայց մի էրկու օրով վազելուց պիտի յան տամ:

No comments:

Post a Comment