Saturday, April 3, 2010

Բլակների լցոնում

Էսօր առավոտվանից կարդում եմ Պավել Ցացուլինի "The Naked Warrior" գիրքը, ու տեսականը կիրառում: Կիրառելը դժվարա, բայց հավես: 
Գիրքը հլը որ դուրս գալիսա, չնայած թունդ /տկլոր մարտիկ, հեհե/ անվանմանը:

Հեղինակը ունիկալ մոտեցումա ցուցադրում ուժային վարժությունների նկատմամբ` իսկ դե ես վաղուց էի զգում իմ արած ուժայինի թեորեթիկ հիմնավորման ու զարգացման պահանջը: Պարզվումա որ սիրում եմ մի ոտով կքանիստ կամ մի ձեռով մի ոտով գետնից ժիմ անել` ճիշտ եմ անում, որ սիրում եմ: Բացի դրանից, մեջը լիքը գաղտնիքներ կան թե ուժային վարժությունների, թե ուժի կիրառման վրով` ու դրանց մեծ մասի մասին չէի էլ լսել:
Մի խոսքով, արժի էս էրկու ամիս ֆիզիկական մարզումները գիտականորեն կենտրոնացնել մկանների բիրտ կոպիտ ուժի վրա` թե չէ էս սաղ յոգա վազել բագուա տայչիից քիչմ լքված վիճակում են: Իսկ դե ամենաշատը դուրս էկավ որ գիրքը էրկաթներով մկան լցելու վրա չի կենտրոնանում` հակառակը, նկարագրումա բաներ /ու ահագին դժվար բաներ/, որ հնարավորա անել տանը, առանց որևէ ծանրություններ ունենալու:



Մի խոսքով - հիմա մկաններս ցավում են, քրտնած եմ, սոված եմ, ծարավ եմ, քունս տանումա, վնասված ոտքը համարյա տեսքիա էկել /էրկուշաբթի` վազելու/ - մի խոսքով ամեն ինչ լավա, նամանավանդ հաշվի առնելով, որ գրախանութից մեյլ էկավ, որ Էվոլայի ալքիմիայի մասին գիրքը մոտներնա: Հլը որ լողանալու, իսկ հետո կերևա, շնչառական թե քնել:

P.S. Նոր երևի մի տաս րոպե շարունակ ակնոց էի սենյակով մեկ ման գալիս: Մոռացել էի, ուր եմ դրել: Խալու վրա էր: Լավ չի, լավ չի:

No comments:

Post a Comment