Friday, April 2, 2010

Սպարտակ

Չեմ սիրում բազմասերիանոց ֆիլմեր: Եթե որոշ մուլտեր նայում եմ գերագույն հաճույքով /տես Simpsons, Family Guy, South Park, King of the Hill և այլն/, ապա Lost-ի, Heroes-ի ու էն մեկի, որ քանի սերիայա բանտից են փախնում, կողքով միշտ մի տեսակ անտարբեր եմ անցել: Ժամանակը քիչ էր, սերիալները հետաքրքիր չէին, համենայն դեպս իմ համար: Բայց դե վերջը ինձ էլ քաշին:

Ախր երբ սերիան սերիայի հետևից արյան գետեր են հոսում, պոկած գլուխներ ձեռքեր ոտքեր են ստեղ ընդեղ թռնում, գժական սյուժեյա ու գլադիատորներ են իրար հետ կռվում, ու նենց գեղեցիկ են իրար դոմփում, որ ոչ մի ուրիշ սերիալում տենց չեն դոմփել` ակամա սկսում ես նայել: Իսկ հաշվի առնելով, որ մի հատ ել Հին Հռոմի սիրածս ժամանակաշրջանի մասինա իրա դեպքերով /այսինքն լավ ծանոթ եմ գրեթե բոլոր պատմական անձանց` ու թեկուզ պատմականորեն անթերի չի, բայց մեկա նույն Gladiator-ից հազար գլուխ լավնա/` պարզա դառնում, որ չքաշվելն գրեթե անհնար էր:


Խոսքը գնումա Spartacus: Blood and Sand հեռուստասերիալի մասին: Պատմումա Սպարտակ անունով գլադիատորական ապստամբության ղեկավարի մասին: Սպարտակն հայտնիա նրանով, որ ապստամբելուց հետո մի քանի տարի շարունակ նենցա վառռռել Ապենինյան թերակզում /մի քանի լեգիոն վրա վրա վարի տալը քիչ չի/, որ իրա անունը մինչև հիմա հիշումա յուրաքանչյուր դպրոցական: Պատմումա հլը որ գլադիատորական վախտերի մասին` այսինքն ոնց են Սպարտակին նենգ հռոմեացիները մանրից հասցնում ապստամբության:

Սերիալում վառռռում են բոլորը: Սպարտակը տալի ցբխումա ու կարոտում կնոջը, Կրիքսը /հայտնիա նրանով, որ Սպարտակի հետ մեկտեղ ղեկավարելա ապստամբներին, բաժանվելա Սպարտակի գլխավոր ուժերից ու վարիա գնացել/ ցբխումա ու սրան նրան դոմփում, Բատիատուսը /հայտնիա նրանով, որ Սպարտակի լուդուսի` գլադիատորական դպրոցի տերնա էղել/, ինչպես և վայելա նենգ հռոմեացու, նենգանումա, սրան նրան խաբում քցում սպանում, ու դոմփումա ամեն ինչ ինչ շարժվումա, Բատիատուսի կին Լուկրեցիան /պատմականորեն հայտնի չի/ վառռռռումա ու դոմփումա Բատիատուսին ու Կրիքսին... Մի խոսքով, արդեն երևի կռահում եք, որ ձանձրալի չի: Բռնության, ծիծիկների, մաքուր անաղարտ սիրո /զարմանալիա, բայց էդքան իրար դոմփելու պայմաններում մաքուր անաղարտ սերը մեկա սյուժեի զգալի մասնա կազմում/ ու պինդ տղեքի թեմաները լիովին բացված են:

Սերիալը, ինչպես կարելիա գլխի ընկնել, 18+ ա:

Հլը որ հելելա 10 սերիա, ուր որայա 11նա հելնում, Սպարտակը դեռ չի ապստամբել:

Բատիատուսի դերումա Ջոն Հաննան /հայտնիա Մումիաների մասին ֆիլմերում Իվի-ի լաչառ եղբոր դերով - սերիալում լաչառ չի, չէ, հակառակը/:

Էս էլ ձեզ թրեյլեր, մոտավոր պատկերացում կազմելու մասին:

Բլոգում դեռ կգրեմ թե սերիալի, թե պատմական Սպարտակի մասին: Stay tuned!

No comments:

Post a Comment