Ես անձամբ ծանոթ չեմ Սթիվեն Սիգալին, ու չեմ կարա ասեմ, ինքն ինչ տեսակ մարդա` լավ բաներ էլ եմ լսել, վատ բաներ էլ, բայց դե կյանքա, բոլորս էլ լավ ու վատ բաներ արել ենք:
Ես քչից շատից կարամ ասեմ ինչ դերասանա` միջինոտ, Նիկոն ֆիլմից ֆիլմ գաղթումա նույն կացին դեմքով /թեկուզ շատերը կհամաձայնվեն, գեղեցիկ ժպիտ ունի/:
Ու ես չեմ կարա չհիանամ, չնախանձեմ, աչքերը չռած չնայեմ իրա այկիդոյի դեմոնստրացիաներին:
80ականների էս մի շոույում ջահել Սիգալը շատ թունդա վառռռում: Իրա ընկերը իրանից էրկու անգամ փոքրա, ինչը դեմոնստրացիան դարձնումա մի քիչ խոխմա, բայց դե մեկա` շատ հետաքրքիր բաներա ցույց տալիս ու շատ հետաքրքիր բաներիցա խոսում:
No comments:
Post a Comment